Կառավարության մայիսի 13-ի նիստի ժամանակ ընդունվեց ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով Կառավարության կողմից 2014 թվականի որոշման կիրառումն ապահովելու և ևս 43 բնակավայրերի աջակցություն տրամադրելու մասին նածագիծ։
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Սահմանամերձ բնակավայրերի ցանկը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացնելով 43 բնակավայրերով։ Նոր 7 համայնքների 43 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար պահանջվում է 400 205.8 հազ․ դրամ գումար։
Որոշման նախագծի ընդունումով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: