Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Սյունիքի, ինչպես նաև Վայոց ձորի ՏԻՄ ղեկավարների հետ:
ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբորող հարցեր, անդրադարձել նաև դրանց հետագա զարգացման հեռանկարներին: Դեսպանը ծանոթացել է նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների առօրյային:
Նա շնորհակալություն է հայտնել Գորիսի ղեկավարությանը՝ քաղաքում ռուս զինծառայողների տեղակայման հետ կապված բոլոր կենցաղային հարցերի օպերատիվ լուծման համար: