Սյունիքի մարզպետարանից հերքում են զանգվածային լրատվության միջոցներով տարածվող լուրերը, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։
Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի։