Օգոստոսի 9-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ:
Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի 127-Ա և 128-Ա որոշումների մեջ, ըստ որոնց՝ համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կբարձրանա 10%-ով։
«Ավագանու այսօրվա նիստի օրակարգային նախագծերը, որոնք միաձայն հաստատվեցին, հիմնականում վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին, Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագրով նախատեսված նորոգման աշխատանքներին, համայնքի բնականոն կենսագործունեությանն առնչվող հարցերին և այլն»,-նշված է Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։