Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Առուշանյանը համայնքային ընտրություններին կմասնակցի դաշինքով, որի կազմում կլինեն «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները։
Ըստ փաստաբանի՝ Առուշանյանի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան դիմումները ներակայցվել են ԿԸՀ։
Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։