Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հրաժարական է տվել: Այս մասին նա ասաց Armenia Today- ի թղթակցի հետ զրույցում:
Հիշեցնենք, օգոստոսի 17 -ին քննվող քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվեցին Գորիսի փոխքաղաքապետներ՝ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը: Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրանք կասկածվում են ընտրական իրավունքների իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով յուրացումների մեջ:
Ավելի ուշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16 -ին, 2 ամսով կալանավորվել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, անօրինական ձեռնարկատիրություն, օգտակար հանածոների պաշարների անօրինական օգտագործում, բռնություն գործադրելով կամ դրա կիրառման սպառնալիքով կամայականություններ: