Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնբում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: