Հայտնի են ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետի թեկնածուները:
Ըստ ԿԸՀ կայքի՝ ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը։
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, ով ներկայումս ԱԺ պատգամավոր է իշխող խմբակցությունից:
«Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորում է Կապանի գործող ղեկավար Գևորգ Փարսյանը։
Կապանի ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 14-ին: