Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։