««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 27.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին»: Այս մասին հայտարարություն է տարածել «Շանթ դաշինքը»։
«Դատաքննության նիստը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, ՀՀ Վարչական դատարանում, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ մեկ հասցեում»,նշվում է հայտարարության մեջ։