Մեղրիի ավագանու ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ ստացած «Հանրապետություն» կուսակցությունը դաշինք է կազմել Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կոսւակցության հետ։ Կուսակցությունները կկիսեն համայնքի կառավարումը։
Առաջին 2,5 տարին համայնքը կառավարելու է Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը՝ Բագրատ Զաքարյանը, մյուս 2,5 տարին՝ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանու 15 մանդատներից 6-ը բաժին էր հասել «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատ էլ «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցություններին։