Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին։
Նա նշել է, որ երբ քննարկվում են ՏԻՄ ընտրությունները, արձանագրում են, որ ամեն տեղ չէ, որ պիտի հաղթեն։ Ըստ նրա՝ նույնիսկ այն համայքներում որտեղ ՔՊ-ն պարտվում է, այդեղ հաղթում է, քանի որ ՔՊ-ն իշխանության է եկել մեկ կարգախոսով, որ որոշողը ժողովուրդն է։ «Սա նրանից չէ, որ մենք ամբիցիոզ չենք բառիս լավ իմաստով, մեր քաղաքական հավակնությունների կամ մեր նպատակադրումների ու վճռականությունների նվազել է։ Մեր քաղաքական վճռականության սկզբունքայնության նշաձողը ամեն անգամվա նման ավելի ու ավելի բարձր է լինում, որովհետև նույնիսկ այնտեղ, որտեղ ՔՊ-ն պարտվում է, այդ համայնքներում ՔՊ-ն հաղթում է»։ Նա նաև անդրադարձել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին ընդգծելով, որ մինչև 2018-ը 100 երեխայից 4-ն էր մանկապարեզը հասանելի։ «Հիմա մե մեղադրում են Սյունիքը հանձնելու մեջ։ Բա դա Սյունիք հանձնել չէ՞ր»,-հայտարարեց նա։