ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան գյուղերը կապող ճանապարհների կառուցման ընթացքին ու տեղի ենթակառուցվածքներին։