Ժամը 11:00-ի դրությամբ 5 համայնքներում տեղական ընտրություններին մասնակցությունը կազմել է 10.30%: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քվեարկել Է ընտրողների 6% – ը, Սյունիքի մարզի Կապանում քաղում՝ 17.25%-ը, Ստեփանավանում՝ 5.70% – ը:
Լերմոնտովոյում (Լոռու մարզ) և Արզնիում (Կոտայքի մարզ), որտեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, մասնակցությունը կազմել է համապատասխանաբար 5.01% և 4%:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: