«Սա արդարության հաղթանակն էր անարդարության նկատմամբ, ճշմարտության հաղթանակն էր կեղծիքի ու ստի նկատմամբ, սա արժանապատվության հաղթանակն էր»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Կապանի գործող քաղաքապետ, «Շանթ Դաշինք»-ից Կապանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գևորգ Փարսյանը։
Գևորգ Փարսյանը դուրս էր եկել շտաբից, հանդիպել իր գլխավորած ուժի հաղթանակը նշող քաղաքացիներին։
Նշենք, որ ԿԸՀ-ի տվյալներով՝ Կապանում քվեարկության մասնակցությունը կազմել է 63,48 տոկոս (20087 մարդ)։
Հիշեցնենք, որ Գևորգ Փարսյանը Կապան քաղաքի քաղաքապետ էր ընտրվել 2018-ին։