Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև: