Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները:
Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ժամը 17.00-ի դրությամբ այս երկու բնակավայրերում մասնակցությունը զրո է եղել։
Ըստ տեղեկությունների՝ բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը։