Հայտնի են մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը։
Ըստ Ալեքսնյանի ՔՊ-ն հաղթանակ է տարել Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։
«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները»,-այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
Հրազդանի գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը հայտնել է, որ ընտրության նախնական 78% արդյունքով հաղթանակ է տարել։