Մենակ նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել այս իշխանությունների տակ, այսօր գտնվում է բանտում։
Այս մասին այսօր՝ Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Էս քաղաքն անտեր վիճակումա գտնվում։ Քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է»,-հայտարարեց նա։
Նա նշեց, որ Երևանում սկսված ակցիաները պետք է ընդգրկի Հայաստանի ողջ տարածքը։ «Որևէ մեկը Երևանում չի կարող մենակ դա անել։ Պետք է բոլորս անենք դա։ Ով ա էտ մարզպետը, որ կարողանա ձեզ ճնշի։ Մերժե՛ք դրանց»,-նշեց նա հանրահավաքի ժամանակ։