Մեծամոր խոշորացված համայնքի Արեւիկ բնակավայրում ծանոթացա պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնել է Արմավիրի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ»,-նշվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ՝ վարչապետը տեղեկացրել է, որ այցելել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտ, որն ունի ավելի քան 3 հազար նստատեղ:
«Այնուհետեւ ծանոթացա Արմավիրի ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքին»,- հայտնել է նա։
Մանրամասն՝ տեսնանյութում։