Արագածոտնի մարզպետարանից հերքում են մամուլում տարածված լուրերը, թե թուրքական կողմը մարզի Արագածավան համայնքի մի քանի բնակչի է գերեվարել։
«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»,-նշվում է մարզպետարանի տարածած հողարդագրության մեջ։ Կոչ է արվում լրատվամիջոցներին առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը։