ՀՀ տարածքում Ժամը 18:30-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։