ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում սպասվող պայթեցման աշխատանքների մասին։
«Մինչև ժամը 13։00-ն Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից շրջանների բնակիչներին խնդրում ենք դա ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բերքաբերից հյուսիս-արևելք պայթեցման աշխատանքները շարունակվել էին նաև օգոստոսին։
Մայիսի 15-ին Երևանն ու Բաքուն ստորագրել էին Տավուշում սահմանազատման մասին արձանագրությունը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես անցել էին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածի պահպանությանը: Հայաստանի սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում Բերքաբերի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։