Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․-4 աստիճան ցուրտ։ Այս մասին զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: