Դատելով ռուսական խոշորագույն «Кинопоиск» ինտերնետ-ծառայությունում հրապարակված անոնսներից՝ առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել ֆիլմերից հետեւյալները, որոնք մեծ էկրան դուրս կգան 2021 թվականին:
«Վեհը». Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1970-ականներին: Ռազմական լուսանկարիչ Յուջին Սմիթը Life ամսագրի առաջադրանքով գնում է Ճապոնիա, որտեղ Մինամատայի ափամերձ փոքրիկ քաղաքում բնապահպանական աղետ է տեղի ունեցել: Հենց այդտեղից էլ Սմիթը ռեպորտաժ է անելու, որը ցնցելու է ամբողջ աշխարհը, նկարահանելու է լուսանկարչության պատմության անկրկնելի կադրերը և անցնելու է ինքնաճանաչման դժվարին ճանապարհը։
«Նոմադլենդ»-ը «Քոչվորների երկիրը. գոյատևել 21-րդ դարի Ամերիկայում» ոչ երիտասարդ ամերիկացիների մասին պատմող «նոն-ֆիքշենի» էկրանավորումն է, որոնք իրենց թրեյլերում աշխատանք փնտրելու նպատակով տեղափոխվում են երկրից երկիր: Ջեսիկա Բրուդերը (այդ դերում նկարահանվել է Ֆրենսիս Մաքդորմանդը) ամուսնու մահից հետո թողնում է իր փոքրիկ քաղաքը` Ամերիկայում ճանապարհորդելու համար: Նշենք, որ Վենետիկի կինոփառատոնում ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»։
«King’ s Man: սկիզբը» ամերիկա-բրիտանական արկածային մարտաֆիլմ է, նույնանուն ֆիլմերի երրորդ մասը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ առաջատար տերությունների կառավարությունները պատրաստում են ռազմավարական ծրագրեր և գնահատում զորահավաքային ռեսուրսների պահանջարկը։ Եվ այս բարդ իրավիճակում գաղտնի գործակալներն իրենց վրա են վերցնում արյունահեղությունը դադարեցնելու և երկրում քաղաքական իրավիճակը կայունացնելու առաքելությունը։ “Kingsman” – ը սուպերլրտեսների կազմակերպություն է, որը գործում է ի շահ մարդկության՝ հետաքրքրասերների աչքերից հեռու։ Եվ կազմակերպության պատմության մեջ առաջին եւ ամենատաղանդավոր օպերատորներից մեկը Կոնրադն է՝ Օքսֆորդի դուքսի երիտասարդ եւ լկտի որդին: Ինչպես նրա բազմաթիվ ընկերները, նա ևս երազում է ծառայել ի շահ Անգլիայի, բայց, ի վերջո, ներքաշվում է լրտեսների եւ մարդասպանների գաղտնի աշխարհ։
«Թոմն ու Ջերին»՝ պաշտամունքային մուլտֆիլմի հերոսները վերադառնում են, բայց այլ դերում։ «Թոմն ու Ջերին» ֆիլմի հերոսուհին՝ Կայլան, հեղինակավոր հյուրանոցի աշխատակցուհին է, որտեղ բնակվում է Ջերի մկնիկը, որը ռիսկի է ենթարկում բարձրաշխարհիկ հարսանիքի ընթացքը: Բայց նրան այդքան էլ հեշտ չի տրվի դա։