Ամերիկյան «The Kardashian Family» ռեալիթի շոուի աստղ, բարերար Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը գտնվում են ամուսնալուծության եզրին: Այս մասին գրում են լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորա Ուասերին, որը հայտնի է շոու բիզնեսի աստղերի ամուսնալուծության վարույթներով:
Փաստաբանի խոսքով՝ ամուսինները Սուրբ Ծննդյան արձակուրդներն անցկացրել են առանձին, «որպեսզի առանձին կյանք վարեն ու ամեն ինչ հանգիստ կարգավորեն՝ բաժանվելու համար»:
Ներկայումս զույգը ապրում է առանձին: «Քիմն ունի իր համար կարևոր աշխատանք և նախագծեր, իսկ Քանյեն՝ իր: Նրանց կյանքը հազվադեպ է հատվում », – գրում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով աղբյուրներին: