«Օսկարի» վարկանիշն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։ ԱՄՆ-ում արարողությունն առաջին անգամ 10 միլիոնից պակաս մարդ է դիտել։
ԱՄՆ-ում մրցանակների հանձնման 93-րդ արարողությունը դիտել է ընդամենը 9,85 մլն մարդ, հաղորդել Է Deadline-ը՝ հիմք ընդունելով Nielsen ընկերության տվյալները:
Այդ ցուցանիշը 58 տոկոսով պակաս է 2020 թվականի դիտումներից։
Deadline-ը նշում է, որ այս տարի մրցանակաբաշխությունը հասանելի էր նաև առցանց հարթակներում, որոնք Nielsen-ը հաշվի չի առել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ դժվար թե առցանց դիտման թվերն էական ազդեցություն ունենային։
Նշվում է, որ մրցանակաբաշխության նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը տարեցտարի նվազում է, բայց այս անգամ դեր են ունեցել թե՛ կորոնավիրուսի համաճարակը, թե՛ նաև ընդգրկված ֆիլմերը։ Հիմնական պատճառը զանգվածային ուշադրության չարժանացած և մրցանակաբաշխությանն ընդգրկված փառատոնային ֆիլմերն են։