Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 21-ին ելույթ է ունեցել Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում: Այս մասին գրառում է արվել նվագախմբի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ համատեղ եվրոպական շրջագայության ընթացքում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ էր ունեցել Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։