Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր վշտակցությունն է հայտնել երաժշտագետ Ռուբեն Տերտերյանի մահվան կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք անվանի երաժշտագետ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ Ռուբեն Տերտերյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Անհնարինը հնարավոր դարձնելու իր ձգտմամբ, անգնահատելի գիտելիքներով և վարակող լավատեսությամբ նա արվեստագետի վառ օրինակ էր շատերի համար: Հիրավի մեծ ու անգնահատելի է Ռուբեն Տերտերյանի ներդրումը ինչպես հայ երաժշտագիտության կայացման ու զարգացման, այնպես էլ գիտակրթական ոլորտում՝ նոր կադրերի պատրաստման գործում»,-նման գրառում է արված է նվագախմբի ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ողջ աշխատակազմն իր ցավակցությունն է հայտնել Ռուբեն Տերտերյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին: