«Այս տոներին բացահայտի՛ր քո ներսի էլֆին»․ «Էլֆը» ամանորյա ընտանեկան կատակերգություն է, որ նկարահանվել է 2003թ. ռեժիսոր Ջոն Ֆավրոյի կողմից: Ֆիլմի բյուջեն 33մլն. դոլար է կազմել, եկամուտը՝ ավելի քան 220մլն. դոլար: «Էլֆը» մտնում է ամանորյա բոլոր ժամանակների լավագույն 25 ֆիլմերի ցանկի մեջ՝ ըստ «Forbes» ամսագրի: Ֆիլմը Բադդի Հոբս անունով մի տղայի մասին է, որ մանկատնից մտնում է Սանտա Կլաուսի պարկի մեջ և դառնում Սանտայի էլֆերից մեկի որդեգիր երեխան: Մեծանալով, ուրախ Բադդին գնում է փնտրելու իր հարազատ հորը:
Ֆիլմի թրեյլերը՝