Այս տարի տարեմուտը կարող ենք սկսել դասական երաժշտության տոնական համերգով։ Դեկտեմբերի 31-ին ժամը 18։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին անգամ է, որ դեկտեմբերի 31-ին սիմֆոնիկ նվագախումբը բեմ է բարձրանալու։ Կհնչեն Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Չայկովսկու և Շտրաուսի ստեղծագործությունները։
«Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:
Այս տարի առաջին անգամ Նոր տարին կնշվի նոր ձևաչափով։ Տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ Ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները: