Նախօրեին Youtube սոցիալական ցանցի «Մանկական Եվրատեսիլ -2019» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջում հայտնվել է մրցույթի այս տարվա մասնակիցների՝ առավել մեծ դիտելություն ունեցող ելույթների թոփ-10-ը:
Հայաստանյան պատվիրակ, 13-ամյա Կարինա Իգնատյանը «Colors of Your Dream» երգով հայտնվել է 5-րդ հորիզոնականում։
Նշենք, որ մեր մասնակցի մրցութային ելույթըYouTube-ում ավելի քան 274 հազար դիտում է ունեցել, իսկ «Colors of Your Dream» երգի պաշտոնական տեսահոլովակը՝ ավելի քան 1 մլն դիտում:
«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ լեհական Գլիվիցե քաղաքում: Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ 13-ամյա Կարինա Իգնատյանը 115 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: