Հունական ոստիկանությունը հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» և Փիթ Մոնդրիանի «Հողմաղացը» նկարները, որոնք գողացել էին ինը տարի առաջ Աթենքի Ազգային պատկերասրահից: Այս մասին հայտնում է հունական «Proto Theme» հրատարակությունը:
Լրատվամիջոցներն այս հանցագործությունը անվանել էին «դարի գողություն»: Ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է նկարների որոնմանը:
Նկարների գողության գործով ձերբակալվել է Հունաստանի 49-ամյա քաղաքացի: Տղամարդը նախատեսում էր նկարները վաճառել սև շուկայում, բայց նրան չէր հաջողվում դրանք տեղափոխել արտերկիր: