Հուլիսի 7-14- ը տեղի կունենա « Ոսկե ծիրան » 16- րդ միջազգային կինոփառատոնը , որը կազմակերպում է « Կինոյի զարգացման « Ոսկե ծիրան » հասարակական կազմակերպությունը :
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ։ Բեռլինից , Ռոտերդամից և մի շարք այլ քաղաքներից ընտրվել են մի շարք կինոնկարներ :
Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ ( խաղարկային և վավերագրական ) մրցութային ծրագիր , որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ , որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից , Թուրքիայից , Իրանից և Վրաստանից :
Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն , իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր , միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը :
« Ոսկե ծիրան » 16- րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7- ին , Կ . Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում : Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ , որը տեղի կունենա ժամը 17:30- ին : Այնուհետև , ժամը 19:00- ին , տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը :
Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։