Հունիսի 9- ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ ՛՛Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից՛՛ խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը , ՀՀ – ում Իտալիայի արտակարգ և և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Վինչենցո Դել Մոնակոն , Իտալիայի Հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշիոն , Լաուրենցիանայի գրադարանի տնօրեն Աննա Ռիտա Ֆանտոնին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ :
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցուցահանդեսի պաշտոնական բացման խոսքում նշեց , որ այս ցուցադրությանը յուրօրինակություն է հաղորդում այն հանգամանքը , որ ցուցահանդեսը բացվեց Մտքերի հայկական գագաթնաժողովի վերջին օրը։
Անդրադառնալով երկու ժողովուրդների կյանքում Մատենադարանի ունեցած դերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց ․
՛՛Կարծում եմ , որ Մատենադարանը մեր ժողովուրդների հպարտությունն է։ Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը , այս Ինստիտուտը մշակույթի , գրականության , կրոնի , ձեռագրերի ու արվեստի միջազգային կենտրոն դարձնելու համար։ Կարծում եմ , որ այս ցուցադրությունը մեկ քայլ առաջ է այս գործում , և Մատենադարանը արժանի է դառնալու արվեստի այս տեսակի տարածաշրջանային ու միջազգային կենտրոն՛՛։
Հավելենք , որ Ֆլորենցիայի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող 14 հայերեն ձեռագրերից Հայաստան են բերվել 3- ը՝ և Մատենադարանում կցուցադրվեն մինչև տարեվերջ։