Երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմսը, երկու միլիոն դոլար է պահանջել դստեր նկատմամբ խնամակալությունից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարտին։
Փաստաբանի խոսքով՝ այդ գումարները Սփիրսը մտադիր է ծախսել դատական ծախսերը (1,3 մլն դոլար) մարելու և երգչուհու հետ համագործակցող Tri Star հեռուստաընկերությանը (500 հազար դոլար) վճարելու համար: Մնացած գումարը երգչուհու հայրը ցանկանում է իրեն թողնել։
Ռոզենգարտը Ջեյմս Սփիրսի գործողությունները համարել է շորթում։ «Սփիրսի բացահայտ փորձը՝ դադարեցնել խնամակալությունից հրաժարվելու գործընթացը, մոտ երկու միլիոն դոլար վճարելու պահանջի պատճառով, որոնք արդեն ստացվել են երգչուհու ունեցվածքից, հաջողությամբ չի պսակվել»,- հայտարարել է փաստաբանը:
Բրիթնի Սփիրսը հոր խնամակալության տակ է 2008 թվականից՝ նրա հոգեկան առողջության հետ կապված հրապարակային սկանդալներից հետո։ Ջեյմս Սփիրսը վերահսկում է դստեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Անցյալ տարի երգչուհին փորձել է վիճարկել խնամակալությունը, սակայն պարտվել է դատը։
2021 թվականի հունիսին արտիստուհին անձամբ դատարանին խնդրել էր հորը հեռացնել խնամակալությունից և պատմել, որ խնամակալները նրան ստիպում են աշխատել, թույլ չեն տալիս նրան հղիանալ: Օգոստոսին Ջեյմս Սփիրսը համաձայնել էր դադարեցնել իր դստեր խնամքը։