Էրմիտաժն ընդլայնել է թանգարանային համալիրի այցելելու հնարավորությունը՝ չեղարկելով մի շարք սահմանափակումներ, որոնք 2020 թվականին սահմանվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ այս մասին նշվում է թանգարանի «ВКонтакте»-ի պաշտոնական էջում։
«2021 թվականի սեպտեմբերի 1-ից Էրմիտաժն ընդլայնում է գլխավոր թանգարանային համալիր այցելելու հնարավորությունները։ Կրկին բացվում են ցուցադրություններ, որոնք նախկինում անհասանելի էին սանիտարական-համաճարակաբանական սահմանափակումների պատճառով։ Նոր ճկուն համակարգը թույլ կտա այցելուներին տեղաշարժվել առանց խիստ երթուղայնացման սահմանափակ շրջանակի և տեսնել գլխավոր թանգարանային համալիրի գրեթե բոլոր դահլիճները՝ անկախ ընտրված երթուղուց:
Նոր համակարգի շնորհիվ այցելուները կարող են երթուղուց անցնել երթուղի և իրենց ճանապարհորդությունն անցնել թանգարանով՝ ելնելով սեփական շահերից և նախասիրություններից, սակայն գլխավոր կանոնը մնում է անփոփոխ՝ հետևել շարժման նախանշված ուղղությանը, ինչը թույլ է տալիս խուսափել մարդկանց հանդիպակաց հոսքերից», – ասված է հաղորդագրության մեջ: