Հայ պատանին իր խմբի հետ մասնակցում է նախընտրական փուլին՝ Նիդերլանդները «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության էջից։
«Դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալեց Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդները «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:
Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով:
Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային»,- ասված է գրառման մեջ։