«Ազնավուր» հիմնադրամը հրապարակել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի համատեղ լուսանկարը:
« 2018 թվականի սեպտեմբերի 25-ին Շառլ Ազնավուրը հանդիպեց իր ընկերոջ՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ իրենց սիրելի սրճարաններից մեկում: Հանդիպումը նշանավորվեց մի քանի օր անց հանդիպումը կրկնելու խոստումով և այս թանկարժեք լուսանկարով՝ ի հիշատակ այդ առիթի», լուսանկարին կից ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր իր մահկանացուն կնքեց ֆրանսիացի դերասանը:
Դերասանի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը` նշելով, որ Ֆրանսիան ազգային պարծանքի է կորցրել: