Ժան Պոլ Բելմոնդոյի՝ 20-րդ դարի կինոյի լեգենդի վերջին հրաժեշտը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Փարիզի Հաշմանդամների տանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ 88 տարեկանում մահացավ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն՝ Բեբելը։ Այդ մականունով էին նրան դիմում ոչ միայն մտերիմները, այլև բոլոր ֆրանսիացիները։
«Ազգային ձեռքբերում». այսպես է դերասանին անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փարիզը ծափողջույններով ճանապարհեց աշխարհահռչակ դերասանին՝ Էնիո Մարիկոնեի հայտնի ստեղծագործության ներքո: