Հաջորդ շաբաթ «АСТ» հրատարակչությունում լույս կտեսնի Մարկ Սերմանի «Սերգեյ Դովլաթով. լուսանկարներ, աշխատանքներ և հիշողություններ» գիրքը։ Ինչպես հաղորդում Է Esquire-ը, գիրքը պատկերազարդված է նախկինում երբեք չհրապարակված լուսանկարներով։
«Դովլաթովի մասին շատ բան է գրված։ Միևնույն ժամանակ ինձ նրա մասին գրված բոլոր գործերը թույլ կամ անբավարար էին թվում։ Ես ուրախանում էի իմ սիրելի հեղինակի մասին պատմել այն, ինչ գիտեմ և հասկանում եմ միայն ես։ Ես չէի ուզում վերապատմել Դովլաթովի կենսագրությունը։ Ինձ համար ավելի կարևոր էր գրել ընթերցողի վրա նրա արձակի ազդեցության ուժի մասին, որը ես եմ զգացել»- նախաբանում նշել է գրքի հեղինակ Մարկ Սերմանը։
Esquire-ը գրքից հինգ լուսանկար է հրապարակել հեղինակի տեքստերի հետ, որոնց կարելի է ծանոթանալ հղումով:
Հրատարակությունը պատրաստվել է Սերգեյ Դովլաթովի 80-ամյա հոբելյանին, բայց գիրքը լույս է տեսնում գրողի հոբելյանից մի փոքր ուշ:
Հայտնի գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 3-ին Ուֆայում, թատերական ռեժիսոր, հրեա Դոնատ Իսահակի Մեչիկի և դերասանուհի, հայուհի Նորա Սերգեյի Դովլաթովայի (Դովլաթյան) ընտանիքում: 1978 թվականի օգոստոսին խորհրդային իշխանությունների հետապնդումների պատճառով Սերգեյ Դովլաթովը ԽՍՀՄ-ից արտագաղթել է ԱՄՆ։