Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանումը, այժմ այն կոչվում է «Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ». այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, անվանման նման փոփոխությունը նոր կյանք կտա թատրոնին՝ էներգետիկ, բեկումնային տեսանկյունից:
«Դա կարող է լինել սադրիչ, կտրուկ, սակայն դա այն է, ինչի հիմքերը դրել է Արմեն Բորիսովիչը»,- նշել է Գազարովը:
Նա ընդգծել է, որ կարևորը թատրոնի անվանման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունը պահելն էր, իսկ «Պրոգրես»-ը նախկին կինոթատրոնի անունն է եղել, որի տարածքում էլ այժմ գտնվում է թատրոնը:
Գազարովը հայտնել է, որ փոխվելու է խաղացանկի քաղաքականությունը՝ հավելելով, որ թատրոնի կյանքում այժմ բեկումնային պահ է: