Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ` նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Այդ մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կայքից։
Հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան):
Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։