Լոնդոնում երեքշաբթի օրը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի երկար սպասված պրեմիերան է՝ «Մահանալու ժամանակը չէ»: Կարգախոսներից մեկը ՝ «Սպասումն ավարտվեց», կապված էր պանդեմիայի պատճառով շնորհանդեսի հետաձգման հետ։
53-ամյա Դանիել Քրեյգի համար սա Բոնդի հինգերորդ և վերջին դերն է: Պրոդյուսերները հայտարարում են, որ դեռ չեն էլ սկսել փնտրել նրան, ով կփոխարինի բրիտանացի դերասանին 007 կինոագենտի պաշտոնում: Գենդերային և ռասայական ակտիվ պայքարի ալիքի վրա չի բացառվում, որ հաջորդ Բոնդը կլինի սևամորթ կամ կին: