Երկու սիրված ալտերնատիվ ռոք խմբերը՝ The Bambir-ն ու «ԼԱՎ ԷԼԻ»-ն հանդես կգան մեկ բեմում: Համատեղ համերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-ին՝, ժամը 20:00-ին՝ «Ռոսիա» նախկին կինոթատրոնի դահլիճում, որտեղ դեռ հայաստանյան ոչ մի ռոք խումբ չի նվագել:
Համերգի ժամանակ կհնչեն ինչպես հին ու արդեն սիրված, այնպես էլ նոր երգեր:
Նշենք, որ երկու խմբերն էլ բավականին վաղուց են գործունեություն ծավալում. «Լավ էլի» խումբը ստեղծվել է 1996 թվականին Վանաձորում, իսկ The Bambir-ը՝ 1978 թվականին Գյումրիում: