Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին։
Իր կատարումներով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Համերգին իր կատարումներով հանդես կգա իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին։ Ծրագրում կլինեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումները։