Կուբիզմի հիմնադիր Պաբլո Պիկասոյի գործերը Լաս Վեգասում այսօր տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել են 108,9 մլն դոլարով: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին հայտարարել են Sotheby’s աճուրդի տան կազմակերպիչները: Նկարները մինչ այդ ցուցադրված էին Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում:
Աճուրդում ներկայացվել է 11 աշխատանք, որոնցից 9-ի վաճառքի ստացված հասույթը գերազանցել է կազմակերպիչների սպասումները: Ամենաթանկ լոտը դարձել է «Կարմիր-նարնջագույն բերետով կինը» գործը, որի վրա պատկերված է բնորդուհի Մարիա Թերեզա Վալտերը:
Դիմանկարը գնահատվել է 30 մլն դոլար, բայց վաճառվել է 40,479 մլն դոլարով:
Աճուրդի է հանվել նաև «Տղամարդն ու երեխան», «Մարդու կիսանդրին» կտավները: Նկարները աճուրդով գնած անձանց տվյալների մասին ոչինչ չի նշվում: