Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։ Այս մասին հայտնում է tomsarkgh.am-ը։
«Ծրագրում՝ Յոզեֆ Հայդն. Թավջութակի կոնցերտ թիվ 2, ռե մաժոր, Hob. VIIb/2. մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի (թավջութակ),
Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Կորիոլան» նախերգանք, երկ 62, Ալեքսեյ Շոր. Carpe Diem բանդոնեոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար. մենակատար՝ Յուրի Մեդյանիկ (բանդոնեոն), դիրիժոր՝ Դմիտրի Յաբլոնսկի։