Հոկտեմբերի 27-ին՝ 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։
Ծրագրում կհնչեն Արվո Պյարտի «Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին», Ալեքսեյ Շորի թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» և Կամիլ Սեն-Սանսի «Թավջութակի կոնցերտ թիվ 1, լյա մինոր, երկ 33» ստեղծագործությունները։ Մենակատար՝ Սթիվեն Իսերլիս (թավջութակ) և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրել և ամեն տարի կազմակերպում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որը ղեկավարում է Կոնստանդին Իշխանովը: Փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգան անվանի երաժիշտներ։ Սեպտեմբերի 29-ից մինչև հոտեմբերի 29-ը փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների ընթացքում հնարավորություն ունենք ունկնդրել ջութաահարներ Գիլ Շահամին, Դանիել Լոզակովիչին, Ֆումիակի Միուրանին և այլոց, ինչպես նաև հայտնի դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովին, Յոլ Ում Սանին, թավջութակահարներ Ստիվեն Իսերլիսին, Նարեկ Հախնազարյանին։ Համերգները ղեկավարում են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին, Ջանլուկա Մարչիանոն, Դմիտրի Յաբլոնսկին և ուրիշներ: