Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, կբեմադրվի Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: Այդ մասին նշված է Tomsarkgh.am կայքում: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Մարիո Կորդաին /Իտալիա/, Նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղից: